ՀՖՖ-ն ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները
Արխիվ 16-20
ՀՖՖ-ն պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի տնային և արտագնա մարզաշապիկները, որոնք նախատեսված են 2020/21 մրցաշրջանի համար։
Տնային մարզաշապիկը կրկին ավանդական կարմիր գույնն ունի, իսկ արտագնան առաջին անգամ ծիրանագույն երանգի է։
Նոր դիզայնով խաղաշապիկներն ունեն հետաքրքիր գծանախշեր։
ՀՖՖ-ն համագործակցում է Macron ապրանքանիշի հետ, որը համարվում է Հայաստանի հավաքականի տեխնիկական հովանավորը։
Macron-ի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։