15 րոպե լռության ակցիայից հետո բնապահպանների երթն ավարտվեց. սկիզբ դրվեց անհնազանդության խաղաղ ակցիաներին
Արխիվ 16-20
Ամուլսարի պաշտպանները իրենց քայլերթն այսօր՝ օգոստոսի 20–ն ավարտեցին Բնապահպանության նախարարության մոտ։ Մինչև այդ նրանք 15 րոպե լռության ակցիա իրականացրին նախարարության շենքի մոտ, որը նրանց խոսքով՝ խորհրդանշում է կառավարության լռությանը Ամուլսարը շահագործելու վերաբերյալ։
Բնապահպանները սրանով ազդարարեցին անհնազանդության խաղաղ ակցիանեի սկիզբը։ Ջերմուկցիները վերադարձան Ամուլսար՝ պահակակետում իրենց հերթապահությունը շարունակելու։
Նրանց խոսքով՝ այսօր այնտեղ իրավիճակը կրկին լարվել է, «Լիդիանի» պահնորդները հեռացրել են հանքի մուտքի մոտ կայանված՝ քաղաքացիների ավտոմեքենաները՝ ենթադրաբար փորձելով սադրել բախում, ապա նաև իրենց վագոն–տնակները վերադարձնել նախկին դիրքերին։
Նշենք, որ բնապահպանները իրենց հիմնական պահանջով՝ ՇՄԱԳ–ն անվավեր ճանաչել, դիմում հանձնեցին կառավարություն։
Հիշեցնենք, որ ակցիան մեկնարկել էր Երևանում ՝ Օպերայի շենքի հարևանությամբ, որտեղ բնապահպաններին միացել էին Ջերմուկից ավտոերթով ժամանած՝ Ամուլսարի պահապանները, ապա միասին միասին երթով շարժվել էին դեպի կառավարություն։