Այս անձնավորությունը ոչ մի կերպ չի կարող հայրենիքը գերադասել սեփական անձից. Հոգեբանը վերլուծում է վարչապետի եւ իր տիկնոջ հոգեբանական նկարագիրը
Արխիվ 16-20
«Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի վարքագիծը ընդհանրական կարելի է բնութագրել`որպես բարդույթավորված մարդկանց վարքագիծ»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետի եւ նրա տիկնոջ հոգեբանական նկարագրին, նման գնահատական ներկայացրեց հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ` ընդգծելով.
Ագահության, էգոցենտրիստական նկրտումներ
- Սակայն այստեղ պետք է հաշվի առնել ցուցադրողականության այն մակարդակը, որն առկա է նրանց վարքագծում:
Քանի որ այսօր նրանք գտնվում են մի սոցիալական աստիճանի վրա, որի վրա երբեք չեն էլ երազել գտնվել, հիմա նրանց վարքագծում առկա է որոշակի ցուցադրողականություն (որին հաճախ անվանում են պոպուլիզմ), որ դուր գան ժողովրդին եւ ավելի երկար վայելեն այն իշխանությունը, որը այժմ ունեն:
Առանձնակի, վերջին շրջանում կարելի է նշել Աննա Հակոբյանի ստանձնած «Կլեոպատրայի» կերպարը` Տիգրանակերտի ամրոցում, կամ Նիկոլի ժողովրդավարական «արտահայտումները»:
Ցուցադրողականությանը զուգահեռ, նկատվում են նրանց երեխաների, հատկապես Մարիամի սնոբիստական արտահայտումները, ինչն էլ հուշում է այս ընտանիքի ագահության եւ ունեցած բարդույթների բավարարման մասին:
Ինչպես նկատում ենք` Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին ներկայանում էր, որպես օպոզիցիա եւ իշխանական ուժային կառույցների կողմից հետապնդվող, ռեպրեսիաների ենթարկվող անձնավորություն, այժմ, գալով իշխանության, Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն եւ կարծես թե վրեժ է լուծում ողջ հայ ժողովրդից:
Կարծում եմ, ավելորդ է խոսել նոր ծառայողական մեքենայի, Մարիամի մեքենայի, Աննա Հակոբյանի մեյքափի վրա ծախսվող գումարների, նոր ինքնաթիռ ձեռք բերելու միտումների, ահռելի գումարներով կառավարական ամառանոցի վերանորոգման եւ այլ շվայտ ծախսերի մասին, որը խոսում է այս մարդու ոչ թե հայրենասիրական մղումների, այլ ժամանակին ունեցած ագահության, էգոցենտրիստական նկրտումների եւ այլ խիստ անձնական նկրտումների մասին, երբ նա փնտում էր իշխանության:
- Փաշինյանը հայտնի է նաեւ իր ֆեյսբուքյան գրեթե մշտական գրառումներով: Դա ի՞նչ է հուշում:
- Հենց նույն միտումները նկատվում են նաեւ այն հաղորդումների մեջ, որը նա տալիս է իր ՖԲ էջում` ԵՍ հանդիպեցի... ԵՍ այցելեցի... եւ այլն, նման ԵՍ-ի արտահայտումները տալիս են, ժողովրդի լեզվով ասած, «աստղային հիվանդությունով տառապող» մարդիկ, ովքեր իրականում այդ ունեցած խնդրից չեն նեղվում բոլորովին.
եղած խնդրից նեղվում են, սովորաբար, նրանց շրջապատում գտնվողները:
Որպես ընդհանրացում` կարող եմ ասել հետեւյալը. Նիկոլ Փաշինյանի եսակենտրոնության աստիճանը հուշում է, որ այս անձնավորությունը ոչ մի կերպ չի կարող հայրենիքի արժեքը գերադասել սեփական անձից: Հետեւաբար, բոլոր այն փսիխոհայրենասիրական կոչերն ու խոստումները, «100 փաստերն» ու ապագայի նկատառումները, որով նա փորձում է կերակրել ժողովրդին, բոլորովին միտված չեն հայրենիքի բարեկեցությանն ու ապագային, այլ ունեն մեկ եւ միայն մեկ` սեփական անձի կայացման եւ սեփական բարեկեցության պահպանման միտում: