Եվրոխորհրդի ղեկավարը Պուտինի հետ քննարկել է Բելառուսում տիրող իրավիճակը
Արխիվ 16-20
Այսօր՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Միշելի մամուլի ծառայության խորհրդի կայքը: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:
«12.30 (Մոսկվայի ժամանակով 13.20) - Հեռախոսային խոսակցություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Միշելը հավելել է, որ «առաջ գնալու միայն մեկ ճանապարհ կա. քաղաքական երկխոսություն և խաղաղ ժողովրդավարություն»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը հինգշաբթի Բելառուսում տիրող իրավիճակի մասին հեռախոսազրույց է ունենալու:
Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի