Մակրոնի կարծիքով Էրդողանն ապակայունացնում Է Եվրոպան
Արխիվ 16-20
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ուղղված է Եվրամիության ապակայունացմանը: Նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր՝ հինգշաբթի օրը Paris Match ամսագրին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Էրդողանը ազգայնականության և իսլամիզմի վրա հիմնված ծավալապաշտական քաղաքականություն է վարում, որն անհամատեղելի է եվրոպական շահերի հետ և հանդիսանում է Եվրոպայի ապակայունացման գործոն: Նման իրավիճակում Եվրոպան պետք է իրատեսորեն գնահատի տեղի ունեցածը և գործի իր շահերին համապատասխան», – ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի առաջնորդը հավելել է, որ հինգշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ պետք է քննարկի Եվրամիության մոտեցումը կարևորագույն միջազգային խնդիրներին: