Գանացի պաշտպանը Ֆրանսիայից վերադարձել է «Լոռի»
Արխիվ 16-20
Վանաձորյան ակումբ է վերադարձել գանացի պաշտպան Նանա Կվամե Անտվին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա եզրայինը «Լոռիում» հանդես էր եկել 2018/19 թթ․ մրցաշրջանում, որից հետո վարձավճարով տեղափոխվել էր ֆրանսիական «Լիլ»։
«Լիլի» երկրորդ թիմի կազմում նախորդ մրցաշրջանում Անտվին մասնակցել է 10 հանդիպման։
«Լոռիի» կազմում 2018/19 թթ․ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 33 խաղի, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիա մեկնելուց առաջ «Լոռի» ՖԱ ղեկավարությունը որոշել էր ամրագրել խաղային 2-րդ համարը Անտվիի պատվին, որով նա հանդես կգա առաջիկա մրցաշրջանում։