Տարրական հանցագործությունները, որոնց բացահայտման հետ կապված կան բազմաթիվ ապացույցներ` միտումնավոր ծածկադմփոց են արվում ՀՔԾ-ում. Քաղաքագետը ահազանգում է
Արխիվ 16-20
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը արդեն տեւական ժամանակ է ինչ մանրամասն եւ փաստարկված ներկայացնում է հանրությանը Շիրակի պետական համալսարանի չարաշահումների մասին, որի գլխավոր դերակատարը Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյաննն է: Վերջինիս դեմ կան հարուցված բազմաթիվ քր, գործեր, դատական հայցեր, բայց նախկին պաշտոնյան շարունակում է, ինչպես մեր զրուցակիցը` Գագիկ Համբարյանն է ասում. «Ջրից չոր դուրս գալ»: Իսկ, թե որն՞ է պատճառը, ի՞նչ ընթացքի մեջ են առհասարակ վերջինս դեմ ներկայացված դատական հայցերը եւ հարուցված քր, գործերը ՇՊՀ դասախոսը նախ նկատեց.
- ՇՊՀ-ում տեղի ունեցած ապօրինությունների վեաբերյալ քր. գործերը` կապված համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հետ դեռեւս երկու տարի առաջ էին հարուցվել: Սկզբում այդ գործերը քննվում էին ՔԿ Շիրակի մարզային վարչությունում, ինչպես նաեւ մարզային դատախազությունն էր այդ գործերով զբաղված: Սակայն, անցյալ տարի գործերը տեղափոխվեցի ՀՔԾ: Բայց ՀՔԾ-ում որքանով` ես տեղյակ եմ եւ որքանով կարելի է ենթադրել` բացարձակ տեղից չեն շարժվում: Ըստ իս ամեն բան արվում է, որպեսզի ՇՊՀ նախկին ռեկտորը ուղղակիորեն ջրից չոր դուրս դուրս գա: Տարրական հանցագործությունները, որոնց բացահայտման հետ կապված կան բազմաթիվ ապացույցներ` միտումնավոր ծածկադմփոց են արվում ՀՔԾ-ում: Զարմանալի է, որ ինձ այս մեկ տարվա ընթացքում գոնե մեկ օր չեն կանչել քննելու`այն դեպքում, երբ բողոքների հիմնական մասը ես եմ ներկայացրել,առերեսում եւս չի իրականացվել:
Զարմանալի փաստ եւս, օրերս Դատախազությունը բացահայտել է, որ «Գյումրի» ԲԿ-ում բժիշկ-վիրաբույժները կեղծիքներ են կատարել․ հափշտակվել է 1.8մլն ՀՀ դրամ, իսկ երբ ՇՊՀ նախկին ռեկտորը ըստ իմ ենթադրությունների` (-անմեղության կանխավարկածը բնավ չեմ ցանկանում խախտել. Գ.Հ.) մոտ 700-750 միլիոնի վնաս է հասցրել ՇՊՀ-ին, բայց այդ մասին ոչ խոսում են, ոչ բարձրաձայնումէ սա ո՞նց հասկանալ:
- Ո՞ւմ կողմից է հովանավորվում ըստ Ձեզ նախկին ռեկտորը, որ շարունակում է անպատժելի մնալ:
- Ես բազմաթիվ անգամ նշել եմ, որ Շիրակի մարզի արդեն նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը(ում պաշտոնը բարձրացրել են եւ նա տեղափոխվել Գլխավոր դատախազություն. -Գ.Հ.) բացահայտ հովնավորում է Սսահակ Մինասյանին` սկսած 2017թվ. սեպտեմբերի 25-ից, երբ մինչեւ 2018-ի մայիսի սկիզբը դատախազությունում քր. գործ չի հարուցվել ո՛չ իմ, ո՛չ Խորիկյան Հովհաննեսի բարձրաձայնած ապօրինությունների վերաբերյալ: Եթե դա հովանավորչություն չէ, ապա ի՞նչ է: Մինչ օրս Սահակ Մինասյանին մեղադրանք առաջադրված չէ, այն դեպքում, երբ ՇՊՀ -ի եւ նախկին եւ ներկայիս տնօրենները շատ պարզ եւ բացահայտ նշում են, որ գրադարանի 15 տոննա գրքռրը օտարվել են ոչ պատշաճ մեթոդով: Մինչ օրս ՀՔԾ-ն եւ Դատախազությունը չեն կարողանում պարզել, թե Սահակ Մինասյանի կողմից գնված եւ ներկայացված 14 միլիոն դրամանոց դիզելային գեներատորը իրականում ի՞նչ արժի: Այն ինչ Գյումրիում պտտվող լուրերի համաձայն` այդ գեներատորի գինը տվյալ ժամանակահատվածում եղել է ոչ ավել 2. 5-3 հազար ԱՄՆ դոլար: Ինքը դա ՇՊՀ-ի համար գնել է 30 հազար դոլարով: ՇՊՀ նախկին ռեկտորի կատարած ապօրինությունների շղթան բավականին լայն է: Սակայն արատավոր երեւույթը` հովանավորչությունը, շարունակվում է մինչ օրս: Դե՛, թող այսքանից հետո որեւէ մեկը հայտարարի, որ նոր Հայաստանում հովանավորչություն չկա: Ես կարող եմ բացահայտ ասել, որ նման հովանավորչությունները տեղի են ունենում առաջին դեմքի մակարդակով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ