Սուարեսը կլքի «Բարսելոնան»
Արխիվ 16-20
«Բարսելոնան» մտադիր է պայմանագիրը խզել թիմի հարձակվող Լուիս Սուարեսի հետ։
El Chiringuito TV-ի փոխանցմամբ, կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է վաճառել ուրուգվայցի ֆուտբոլիստին, սակայն Սուարեսը չի ցանկանում հեռանալ ակումբից։
Ըստ ակումբի տվյալների ` ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված հոլանդական «Այաքսը», որտեղ 33-ամյա հարձակվողը հանդես է եկել 2007-2011 թվականներին։