«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին առաջ է անցել Մեսսիից
Արխիվ 16-20
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին առաջ է անցել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիից Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում հեղինակած գոլերի քանակով։
Այս մրցաշրջանում Լևանդովսկին խփել է 15 գնդակ և մեկ գոլով առաջ է անցել Մեսիից, որն իր ամենաարդյունավետ` 2011/12 մրցաշրջանում, իր անվան դիմաց գրանցել էր 14 գնդակ։
Նշենք, որ բոլորից շատ գոլ մեկ խաղաշրջանի ընթացքում հեղինակել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացին 2013/14 մրցաշրջանում 17 գոլ էր խփել։