Տավուշում ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր․ նրա 4-ամյա եղբորը նույնպես տեղափոխել են Երևան
Արխիվ 16-20
Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Փոքրիկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում, ներկա պահին կատարվում է բժշկական զննություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Իսկ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի կյանքին վտանգ է սպառնում։