Բեյրութի նավահանգստի տնօրենը ձերբակալվել է
Արխիվ 16-20
Բեյրութի նավահանգստի գլխավոր տնօրեն Հասան Քրեյթեմին ձերբակալել են: Այս մասին հայտնում է Корреспондент-ը։
Նշվում է, որ քննիչները ձերբակալված պաշտոնյային ավելի քան 4 ժամ հարցաքննել են նրա փաստաբանի ներկայությամբ:
Պայթյունի առնչությամբ նաև հրահանգ է տրվել՝ ձերբակալելու նաև Լիբանանի մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերին:
Բեյրութի պայթյունի գործով ձերբակալված ևս 21 մարդու գործի քննության ընթացքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնեք, որ օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը: