Օգոստոսի 20-ը պատմության մեջ
Արխիվ 16-20
- 636 թ. – ավարտվեց Յարմուք գետի ճակատամարտը մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև:
- 1828 թ. – Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայում տեղի կայացավ իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի Կոմս Օրի կոմիկական օպերայի պրեմիերան։
- 1886 թ. – ծնվել է Տիգրան Մուշեղյանը, հայ նշանավոր ֆիզիոլոգ, 1973 թվականից Երևանի պետական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնը կրում է նրա անունը (մահ. 1935 թ.):
- 1900 թ. – ծնվել է Գրիգոր Շլդյանը, հայ նկարիչ 20-րդ դարի ռեալիստական արվեստի խոշոր ներկայացուցիչ (մահ. 1985 թ.)։
- 1950 թ. – ծնվել է Ռոբերտ Սահակյանցը, հայ ճանաչված ռեժիսոր, մուլտիպլիկատոր (մահ. 2009 թ.)։
- 1960 թ. – Սենեգալը անկախացավ Ֆրանսիայից։
- 1988 թ. – պաշտոնապես ավարտվեց Իրանա-իրաքյան պատերազմը:
- 1991 թ. – Էստոնիան հայտարարեց իրեն անկախ ԽՍՀՄ-ից։
- 2007 թ. – մահացել է Էդուարդ Իսաբեկյանը, հայ նշանավոր նկարիչ (ծն. 1914 թ.):