Ռումինացի երգիչը նկարահանել է իր մահը ուղիղ եթերում (Տեսանյութ, ֆոտո)
Արխիվ 16-20
Ռումինացի երգիչ Թավի Պուստիուն ողբերգական կերպով մահացել է Պլոեշի քաղաքում տեղի ունեցած վթարի հետեւանքով, գրում է «Daily Star»-ը:
Երաժիշտը մեքենայով գնում էր կնոջ հետ եւ ուղիղ եթեր էր վարում Instagram-ի բաժանորդների համար։ Ինչ-որ պահի 29-ամյա երգիչը գիտակցել է, որ իրենց ավտոմեքենայի վրա գնացք է սլանում, սակայն բախումներից խուսափել չի հաջողվել: Տավի Պուստիուն տեղում մահացել է, իսկ նրա 24-ամյա կնոջը տեղափոխել են հիվանդանոց, կնոջ վիճակը գնահատվում է ծանր: Փրկարարներին դժվարությամբ է հաջողվել զույգին դուրս բերել մեքենայից։
Նշվում է, որ ողբերգությունից մոտ մեկ ամիս առաջ արտիստը սոցիալական ցանցի իր էջում մարգարեական գրառում է հրապարակել․ «Մի անգամ սխալ գնացքը քեզ ճիշտ տեղ կհասցնի»:
Տեղի ոստիկանությունը վթարի պատճառ է համարել երկաթուղային գծանցում երթեւեկության կանոնները չպահպանելը: