ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը Քամալա Հարրիսին հաստատել է փոխնախագահի թեկնածու
Արխիվ 16-20
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության համագումարը, որը տեղի է ունենում վիրտուալ ձեւաչափով Միլուոկիում, պաշտոնապես առաջադրել է որպես փոխնախագահի թեկնածու Կալիֆոռնիայից սենատոր Կամալա Հարրիսին: 55-ամյա Հարիսը դարձել է առաջին աֆրոամերիկուհին, որն առաջադրվել է այդ պաշտոնում:
Նա ընտրվելու է Ջո Բայդենի հետ, որին նախօրեին դեմոկրատներն ԱՄՆ նախագահի պաշտոնական թեկնածու են առաջադրել։
Հարիսը, ելույթ ունենալով համագումարում, հայտարարել է երկրում առկա ռասիզմի խնդրի մասին: Նրա խոսքով՝ նման ռասիզմ է արտահայտվում կրթության, առողջապահության, զբաղվածության ապահովման ոլորտներում անհավասարության, ինչպես նաեւ «ոստիկանության կողմից ուժ կիրառելու» տեսքով:
Ավելի վաղ Հարիսը առաջադրվել էր նախագահի պաշտոնում, սակայն զգալի արդյունքներ չէր ունեցել փրայմերիզում:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Հանրապետականներից դրանց կմասնակցի գործող նախագահ Դոնալդ Թրամփը։