Թուրքիան Սեւ ծովում գազի նոր հանքավայրեր է հայտնաբերել
Արխիվ 16-20
Թուրքական «Ֆաթիհ» հորատման նավը կարող էր հայտնաբերել Սեւ ծովում գտնվող մեկ-երկու բնական գազի հանքավայրեր։ Այս մասին օգոստոսի 19-ին հայտնել է «Habertürk» հեռուստաալիքը։
ԶԼՄ-ները նշել են, որ նավը կարող էր հայտնաբերել «լավ որակի» գազի մեկ կամ երկու հանքավայր «Դունայ-1» հատվածում եւ Թուրքիայի ափերի մոտ՝ Քըրքլարելի քաղաքի շրջանում:
Նշվում է, որ մինչ այդ մեկ այլ «Բարբարոս Հայրեթին Փաշա» նավը Սեւ ծովի արեւմտյան մասում բնական գազի հարուստ պաշարներ Է հայտնաբերել:
Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել տեղեկությունը։ Սակայն ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր օգոստոսի 21-ին երկրի համար շատ լավ նորություն» հայտարարելու մտադրության մասին, որը «նոր դարաշրջան կբացի Թուրքիայի համար»:
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի 5 ռազմանավեր ուղարկել են հսկելու «Oruç Reis«» սեյսմոլոգիական հետախուզության նավը, որը դուրս է եկել Արևելյան Միջերկրածովյան տարածք ածխաջրածինների որոնման և հետախուզման համար: