ՉԼ. «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Լիոնին» և պատմության մեջ 6-րդ անգամ հայտնվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում
Արխիվ 16-20
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիան» 3-0 հաշվով հաղթեց «Լիոնին» և պատմության մեջ 6-րդ անգամ հայտնվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Գերմանական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին։ Մեկ գոլով էլ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին։
Եզրափակիչում «Բավարիան» մրցելու է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ։
Հանդիպումը կայանալու է օգոստոսի 23-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։