Լուկաշենկոն վարչապետ է նշանակել եւ հաստատել նոր կառավարությունը
Արխիվ 16-20
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռոման Գոլովչենկոյին նշանակել Է Բելառուսի վարչապետ։ Այդ թեկնածությունը պետք է համաձայնեցվի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի հետ։ Համապատասխան հրամանագիրը երկրի ղեկավարը ստորագրել է այսօր:
Բացի այդ, նախագահը հաստատել է նոր կառավարության կազմը։ Իրենց պաշտոններում են մնացել ՆԳ նախարար Յուրի Կարաևը և ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը ։ Կառավարության կազմը լուրջ փոփոխությունների չի ենթարկվել։