Կրեմլ․ Բելառուսի իրադարձություններին խառնված են արտաքին ուժերը.
Արխիվ 16-20
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Բելառուսում ստեղծված իրավիճակին հնարավոր է, որ մասնակից են արտաքին ուժերը։ Կրեմլում դա անթույլատրելի են համարում:
«Մենք ցավով ենք արձանագրում, որ նման միջամտության, անմիջական միջամտության փորձերը, ցավոք, տեղի են ունենում։ Անթույլատրելի ենք համարում նման միջամտությունը»,- Վլադիմիր Պուտինի խոսնակը:
Երկրորդ շաբաթը հանրապետությունում անցկացվում են չարտոնված բողոքի ակցիաներ։ Սկզբում ցուցարարների դեմ ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ։ Հետագայում իրավապահ մարմինների աշխատակիցները դադարեցրին ցրել հանրահավաքները՝ միջամտելով միայն կոնկրետ իրավախախտումների փաստերին։