Թրամփը Բելառուսում ցուցարարներին «ահաբեկիչներ» է անվանել
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, Բելառուսում ցուցարարներին «ահաբեկիչներ» է անվանել: «Ես աջակցո՞ւմ եմ արդյոք ցուցարարներին ու ահաբեկիչներին»,- Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ նրա վերաբերմունքի եւ Ռուսաստանի համար հնարավոր ուղերձի մասին հարցին հարցով է պատասխանել Թրամփը։ Մի քանի վայրկյան դահլիճում մեռյալ լռություն է տիրել, որից հետո ԱՄՆ նախագահին սկսել են բացատրել, թե ինչի մասին է խոսքը։
Թրամփը խոսքը շարունակել է՝ խոսելով «ժողովրդավարության կարեւորության» մասին հերթապահ ռեպլիկայով եւ այն մասին, որ Նահանգներն ամեն ինչի կհստակեցնի։ «Ինձ դուր է գալիս տեսնել ժողովրդավարությունը։ Սա շատ կարեւոր խոսք է։ Նման չէ նրան, որ այնտեղ՝ Բելառուսում շատ ժողովրդավարություն լինի։ Բայց մենք խոսում ենք տարբեր մարդկանց հետ ճիշտ ժամանակին։ Եվ հարմար ժամանակ մենք կխոսենք Ռուսաստանի հետ»,- խոսքն ավարտել է ԱՄՆ նախագահը։