Բելառուսները փողոց են դուրս գալիս «հանուն խաղաղության եւ կայունության»
Արխիվ 16-20
Այսօր Բելառուսի Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի կունենան հանրահավաքներ, որոնք դրանց կազմակերպիչներն ու մասնակիցները անվանում են «խաղաղության, անվտանգության եւ հանգստության աջակցության ակցիաներ»: Իսկ ավելի ստույգ, այս հավաքների հիմնական իմաստն է՝ ցույց տալ, որ ամենեւին էլ ողջ բելառուս ժողովուրդը չէ, որ մասնակցում է Լուկաշենկոյի դեմ հանրահավաքներին, ավելին, որ այդ ակցիաների մասնակիցները Բելառուսի 10 միլիոնանոց բնակչության փոքր մասն է միայն, սակայն հանդես են գալիս ողջ ժողովրդի անունից։
Մինսկում հանրահավաքը տեղի կունենա երկու վայրում՝ Մինինի փողոցում Ժուկովի այգում, ինչպես նաեւ «Բելառուս պարտիզանսկայա» հուշարձանի մոտ, սկիզբը՝ ժամը 18: 00-ին:
Բորիսովում ՝ շրջանային Գործկոմի մոտ գտնվող քաղաքային հրապարակում, ժամը 17։00-ին, եւ այլն։
Հիշեցնենք, որ երեկ նման հանրահավաքներ են տեղի ունեցել երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ փոքր շրջկենտրոններում։ Նախնական գնահատականներով, դրանց մասնակցել է ընդհանուր առմամբ 200-300 հազար մարդ։