Ադրբեջանցիները հրաժարվել են Խաչատուրովի հետ հանդիպել Թբիլիսում, նախընտրել են՝ Մոսկվան
Արխիվ 16-20
Մինչ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումն արդեն իսկ հայտարարվել էր հրադադարի ռեժիմի մասին։ Ճիշտ է, որ այն 100 տոկոսով չէր պահպանվում, բայց այնուհանդերձ հրադադարը հայտարարվել էր,- ասում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն, անդրադառնալով ապրլյան քառօրյա պատերազմի օրերին Մոսկվայում գլխավոր շտաբի պետերի մակարդակով տեղի ունեցած հանդիպմանը։
Նա նշեց, որ գեներալ Խաչատուրովն իրեն զանգել ու տեղեկացրել է, որ իր հետ կապվել է Ռուսաստանի Դաշնության ՊՆ Գլխավոր շտաբի պետն ու հայտնել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիպելու և խոսելու հրադադարի թեմայով, ինչին գեներալ Խաչատուրովն ասել էր՝ որոշ ժամանակ անց կպատասխանի։
«Ավելի ուշ գեներալ Խաչատուրովն ասել է, որ ինքը պատրաստ է այդ հանդիպմանը՝ Թբիլիսում։ Ինչու այնտեղ, որովհետև Թբիլիսին շատ մոտ է և ռազմական գործողությունները վերսկսելուց հետո, նա կարող է հասնել Հայաստան։ Ակնհայտ է, որ գլխավոր շտաբն էր ղեկավարում ողջ ռազմական գործողությունները, որն, ի միջի այլոց, պետք է ասեմ՝ արել է շատ լավ, որից ես շատ գոհ եմ եղել և մասնավորապես՝ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից նույնպես։ Յուրի Խաչատուրովին պատասխանել են, որ ադրբեջանցիները չեն ցանկանում հանդիպել Թբիլիսիում, այլ՝ Մոսկվայում, որովհետև ցանկացած պայմանավորվածություն կարիք ունի միջնորդի երաշխավորության։ Այսպիսի պայմաններում գեներալ Խաչատուրովը մեկնել է Մոսկվա, որտեղ տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ամեն բան բոլորին վաղուց պարզ է»,- նշել է Ս.Սարգսյանը։