Բարտումեուն նշել է, թե ովքեր են «Բարսելոնայի» անձեռնմխելինեըը
Արխիվ 16-20
«Բարսելոնայում» «Բավարիայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո փոփոխություններն անխուսափելի են։
Բացի մարզչական փոփոխությունից, սպասվում է նաև կազմի ամբողջական փոփոխություն, հետևաբար մի շարք ֆուտբոլիստներ կհեռանան ակումբից։
Բայց կան 8 ֆուտբոլիստ, որոնք վստահաբար կմնան Կատալոնիայում։ Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի խոսքով ակումբի անձեռնմխելիներն են Մեսին, տեր Շտեգենը, Սեմեդուն, դե Յոնգը, Լենգլեն, Անսու Ֆատին, Դեմբելեն ու Գրիզմանը։
Բարտոմեուն նշել է նաև, որ թիմը նոր համալրումներ կունենա։