Շուտով հանձնաժողովը հրապարակելու է իր եզրակացությունները եւ մենք տեսնելու ենք՝ կա՞ այնտեղ քաղաքականություն, թե՞ իրականությունն է նկարագրված. Սերժ Սարգսյան
Արխիվ 16-20
Պարոն Սարգսյան, ի՞նչպես կգնահատեք ժամանակին ԼՏՊ-ի կողմից արված առաջարկը այն է՝ սառեցնել ապրիլյան հանձնաժողովի գործունեությունը եւ Ձեր կարծիքով, որն՞ է ապրիլյան հանձնաժողովի ստեղծման իրական քաղաքական գնահատականը՝ հարցի պատասխանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից փորձել է ստանալ «Իրավունք» թերթի լրագրող Արմենուհի Հակոբյանը, ինչին ի պատասխան պաշտոնաթող նախագահը տվել է հետեւյալ պատասխանը.
-Ինչպես տեսաք, ես այսօր չանդրադարձա ո՛չ քաղաքական գործիչների հայտարարություններին, եւ ո՛չ էլ հանձնաժողովի աշխատանքներին: Կարծում եմ, որ այդպես էլ ճիշտ կլինի, որ շարունակենք, որովհետեւ շուտով հանձնաժողովը հրապարակելու է իր եզրակացությունները եւ մենք տեսնելու ենք՝ կա՞ այնտեղ քաղաքականություն, թե՞ իրականությունն է նկարագրված: Կարծում եմ, որ այդժամանակ այդ հարցերին շատ հանգամանորեն կպատասխանեմ:
Ա.Հակոբյան