Ա՛յ սա է «ժամանակակից» կոչված հայ գրականության ողբերգությունը։ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արխիվ 16-20
Գրականության վերաբերյալ կրքերը թեժանում են, քանի որ նոր մոտեցումները չեն ընդունվում գրականագետների կողմից:
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ հայ նորագույն գրականության ամբիոնի դասախոս ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ իր ՖԲ-յան էջում գրել է.
«Ես հաստատ համոզված եմ՝ Չարենցից հետո մեր գրականությունը ոչ միայն դուրս է մնացել ընդհանուր գրական չափանիշներից, այլ նաև եղծվել է,
այլ նաև այլասերվել է, այլ նաև դրվել է էժանագին բանահյուսական ռիթմերի մեջ»։
Այս խոսքերը ասվել են մեկ շաբաթ առաջ՝ 2020 թ. օգոստոսի 11-ին։
Ասել է մեկը, ով 67 տարեկան է, ում առաջին գրքույկը տպագրվել է 1981 թ., վերջինը՝ երեք տարի առաջ։ 1981-ից մինչև հիմա-ն Չարենցից հետո՞ է։
Թե՞ ասածը իրեն և իր ժամանակակիցներին չի վերաբերում։
Երեսուն տարի է՝ այս մարդը այսպիսի մտքեր ասում է հետչարենցյան բանաստեղծների՛ մասին։
Իսկ հիմա՝ արդեն Չարենցից հետո եղած ԱՄԲՈՂՋ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ։
Հրանտ Մաթևոսյա՞ն… «Եղծվա՞ծ», «այլասերվա՞ծ», «էժանագի՞ն»…
Ա՛յ սա է «ժամանակակից» կոչված հայ գրականության ողբերգությունը։
ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այդ մի քանի հոգին էլ որ ձեզ կարդում է, ձեզ դա՛ էլ է շատ։