«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. Նահապետյան Որն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակը Ուշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն է Հնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Մեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներից Սամ ռուսկիյ, սամ ֆաշիստ Ես կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերով Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով․ «Sputnik Արմենիա» Հանգիստ կանգնած ես խցանման մեջ եք, և ինչ-որ մեկը ձեռքով է անում ձեզ միջուկային հրթիռակիրից (Տեսանյութ)

«Հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ». Սերժ Սարգսյան

Արխիվ 16-20

2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանին առաջարկվել է ստորագրել հրադադարի նոր փաստաթուղթ՝ ներկայացված Ադրեջանի կողմից, ինչը մերժվել է։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելով ապրիլյան պատերազմի թեմայով։

«Հասե՞լ են նրանք իրենց նպատակներին թե ոչ. Առաջին ՝ մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին՝ հայկական կողմերին և միջազգային հանրությանը կանգնեցնել կայացած փաստի արջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից օրակարգով։ Բանակցություններում եղավ բեկում, բայց այն օրակարգով, ինչ մենք պնդում էինք դեռ 2013 թվականից՝ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։ Ալիևն էլ ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիենայում, ապա Սանկտ-Պետերբուրգում, ի դեպ սա եղել է մեր իշխանության թողած ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։

Այսպիսով` ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում, ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։

Երկրորդ՝ կրելով անհաջողություններ մարտի դաշտում Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Մեզնից ակնկալվում էր, որ համաձայնենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին, բայց մենք մերժեցինք, պնդելով, որ վերահաստատվի 1994 թվականի մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը՝ այսինքն հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով փաստորեն Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ։

Ավելի ուշ ստացանք համանախագահների հստակ դիրքորոշումը՝ ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ ևս ընդգծվում էր 1994 թվականի եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը։
Երրորդ՝ ինչպես ասացի Ալիևը ցանկանում էր բարձրացնել ժողովրդի ու բանակի մարտական ոգին ու ստեղծել ինչ-որ առասպել՝ հաղթանակի մասին։ Անգամ կազմավորել էին հատուկ խմբեր՝ սպասվող հաջողությունները արագ հանրայնացնելու համար՝ շնորհիվ մեր քաջարի մարտիկների։

Մի փոքր առաջ անցնելով ասեմ, որ ցավալի է հետևել, թե ինչպես են վերջին տարիներին այս նպատակի իրագործմանը ծառայում որոշ ուժեր մեր երկրի ներսում։ Արդեն չորս տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից։

Այսքանից հետո՝ հայկական կողմի համար ապրիլյան պատերազմը հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն:

Ինձ համար սա երբևէ հարց չի եղել, քանի որ, արդյունքներից ելնելով, վստահ եմ՝ սա մեր հաղթանակն է, բոլորիս հաղթանակը։

Արդյո՞ք արդյունավետ է աշխատել մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Որոշակի թերացումներով հանդերձ, ռազմական, քաղաքական, պետական ու քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս։ Իսկ թերացումների ու դասերի վերաբերյալ առկա է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ «Հույժ գաղտնի» զեկույցը, որը ենթադրում եմ՝ հասանելի է եղել նաև հանձնաժողովի անդամներին։

Հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և ամբողջովին վերականգնել նախնական դիրքավորումը: Կարծում եմ` այո: Բայց հավանականությունը մեծ էր, որ մենք կունենայինք մի քանի տասնյակ նոր զոհեր, նոր որդեկորույս ծնողներ, նոր որբացած երեխաներ, նոր այրիներ:

Իսկ հնարավո՞ր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և լրացուցիչ պատժել Ադրբեջանին` անվտանգության գոտին ընդլայնելով նոր տարածքներով: Հաջողության տարբերակը չբացառելով` ասեմ, որ դա կլիներ արկածախնդրություն` հղի անկանխատեսելի հետևանքներով` ընդհուպ մինչև լայնածավալ պատերազմի բորբոքում և որպես հետևանք` հազարավոր և միգուցե տասնյակ հազարավոր զոհեր, ավերված քաղաքներ ու գյուղեր:

Հաշվի առնելով այս հանգամանքները` ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, հենվելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, Արցախի նախագահի և պաշտպանության բանակի հրամանատարների կարծիքների վրա, որոշում եմ կայացրել համաձայնել հրադադարի հաստատմանը:


Այս գուցե փոքր-ինչ երկար ներածական խոսքս կարևոր եմ համարել հնչեցնել հանձնաժողովի նպատակներից և մանդատից բխող հարցերի շահագրգիռ քննարկման համար: Ես պատրաստ եմ դրանց պատասխանել շիտակ և ուղիղ՝ ի շահ մեր պետության և ժողովրդի:

Ինքներդ էլ հասկանում եք, որ քառօրյա պատերազմը հայ ժողովրդի համար իր արժանապատվության, ազատության և հարատևման համար մղվող հազարամյա պատմության մի փոքր դրվագն է, իսկ այդ պատերազմը, ցավոք սրտի, չի ավարտվել: Հիշենք սա:

Շնորհակալություն»։

 






«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստԵս կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերովՀայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով․ «Sputnik Արմենիա»Հանգիստ կանգնած ես խցանման մեջ եք, և ինչ-որ մեկը ձեռքով է անում ձեզ միջուկային հրթիռակիրից (Տեսանյութ)Հայաստանում վխտում են թուրքական շպիոնները. Հայկ ԲաբուխանյանՌուսաստանցի գեղասահորդների զույգը տեղափոխվել է Հայաստանի հավաքական«Ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք»․ համացանցում հիշել են Փաշինյանի խոսքերըՈստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս․ MediaHubԱսում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասինԵս նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում. Կավազաշվիլին` Սպերցյանի մասին «Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ)Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն ՄանուկյանՎրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարըԲաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք»Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում»Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ ԶելենսկիԳերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելՏարադրամի փոխարժեքները մայիսի 14-ինԾառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինիՊուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուրՄայիսի 14-ի աստղագուշակԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial Times
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top