«Դա «քաղաքական Իսկանդերի» էֆեկտ կունենա». Սերժ Սարգսյան
Արխիվ 16-20
«Իրավունքը» հարց ուղղեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. «Ապրիլյան պատերազմի ընթացքում Դուք հանձնարարական տվեցիք մշակել Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը: Ի՞նչ փուլում եք այն փոխանցել նոր իշխանություններին և, ըստ Ձեզ, ե՞րբ կգա այն ստորագրելու պատեհ պահը»:
ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ համապատասխան փաստաթղթերը գտնվում են պատշաճ հաստատություններում: «Դա «քաղաքական Իսկանդերի» էֆեկտ կունենա», - նշեց Սերժ Սարգսյանը և շեշտեց, որ այդպիսի համաձայնագիր անպայման կքնքվի, բայց ճիշտ պահին, հաշվի առնելով դրա ազդեցությունը:
ԴԻՏԵԼ ԱՍՈՒԼԻՍԸ