Այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու կա՛մ տեղեկատվական կա՛մ դիվանագիտական «իսկանդերի» կրակոցի. Սերժ Սարգսյանը՝ ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմավարական փոխօգնության պայմանագրի ստորագրման մասին
Արխիվ 16-20
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկա է նաեւ «Իրավունք» թերթի լրագրող Արմենուհի Հակոբյանը, ով երրորդ նախագահից փորձել է ստանալ հետեւյալ հարցի պատասխանը.
-Պարոն Նախագահ, ապրիլյան պատերազմի ընթացքում Դուք հանձնարական տվեցիք մշակել ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմավարական փոխօգնության պայմանագրի նախագիծ: Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ փուլում եք այն փոխանցել նոր իշխանություններին եւ ըստ Ձեզ ե՞րբ կգա այն ստորագրելու պատեհ պահը:
-Իհարկե, այդ համաձայնագիրը պատրաստ էր եւ այն գտնվում էր համապատասխան հաստատությունում: Ես կարծում եմ, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումը նման է լինելու կամ տեղեկատվական կամ դիվանագիտական «իսկանդերի» կրակոցի: Ուստի այն պետք է անել ճիշտ ժամանակին , որպեսզի մենք հավելյալ վտանգներ չստեղծենք: Դրա անհրաժեշտությունը ես խորապես համոզված եմ, որ լինելու է:
Ա. Հակոբյան