«Առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին և Գևորգ Վարդանյանին։ Այսօր նրանց ծննդյան օրն է» Սերժ Սարգսյանը պատասխանում է Ապրիլյան պատերազմին առնչվող հարցերին
Արխիվ 16-20
Մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը: Մինչ ասուլիսը սկսելը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին առաջարկեց հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցներին՝ ողջերին և մահացածներին։
«Առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին և Գևորգ Վարդանյանին։ Այսօր նրանց ծննդյան օրն է։ Փառք նրանց և մեր երախտագիտությունը նրանց ծնողներին հարազատներին, մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր հիշում և այսօր էլ նրանց հարգանքի տուրքն են մատուցում»։
Հիշեցնենք, որ պաշտոնաթողությունից հետո Սերժ Սարգսյանն իր առաջին մամուլի ասուլիսը հրավիրել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով։