Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 210-ով
Արխիվ 16-20
Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 42056 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 մարդ, կատարվել է 188567 թեստավորում, առողջացել է 35226 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 833 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 249 -ն են: