Հայտնի է, թե որակավորման 1-ին փուլը հաղթահարելու դեպքում, որ ակումբի հետ կմրցի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան»
Արխիվ 16-20
Լեհական «Լեգիան» նվազագույն հաշվով առավելության է հասել Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող «Լինֆիլդի» նկատմամբ և դուրս է եկել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության որակավորման 2-րդ փուլ:
Այդպիսով, որակավորման 1-ին փուլում ձևավորված «Արարատ-Արմենիա» (Հայաստան) – «Օմոնիա» (Կիպրոս) զույգի հաղթողը հաջորդ փուլում ուժերը կչափի հենց «Լեգիայի» հետ:
«Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» դիմակայությունը տեղի կունենա այսօր` օգոստոսի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
Հանդիպումը կայանալու է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ակադեմիայում՝ առանց հանդիսականների: