Ապստամբ զինվորականները ձերբակալել են Մալիի նախագահին
Արխիվ 16-20
Ապստամբած զինվորականները ձերբակալել են Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Քեյթին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ուժայինների շրջանում տեղի աղբյուրները ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապստամբ զինվորականները Մալիի մի շարք բարձրաստիճան պետական գործիչների են ձերբակալել՝ վարչապետին եւ նրա որդուն, ինչպես նաեւ պաշտպանության նախարարին եւ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարին:
Նախկին ֆրանսիական գաղութում պետական հեղաշրջման փորձի մասին հայտնի է դարձել օգոստոսի 18-ին։ Ապստամբների եւ նրանց հակառակորդների միջեւ բախումների հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ:
Մալիում հունիսից շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները ներկայիս իշխանության դեմ. ընդդիմությունը կառավարությանը եւ նախագահ Իբրահիմ Բուբակար Քեյթին մեղադրում է կոռուպցիայի եւ երկրում անվտանգությունն ապահովելու անկարողության մեջ: Իշխանությունների հետ բախումների ժամանակ առնվազն 14 մարդ Է զոհվել, հայտնում է ՄԱԿ-ը։