Սիրիայի հյուսիսային Դեր-էզ-Զոր նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է
Արխիվ 16-20
Սիրիայի հյուսիսային Դեր-էզ-Զոր նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է, ТАСС-փոխանցմամբ՝ հաղորդում է սիրիական SANA պետական գործակալությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրթիռային հարված է հասցվել այն ռազմաբազային, որը նավթի արդյունահանման Կոնոկո տեղամասի մոտակայքում է տեղակայված և վերահսկվում է ամերիկացի զինվորականների և քրդական խմբավորումների կողմից:
Ներկա պահին զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չի շրջանառվում:
Սա առաջին դեպքն է, երբ 2015թ-ից ի վեր Սիրիայի Հասեկե, Ռաքքա և Դեր-էզ-Զոր նահանգներում նահանգներում ստեղծված ամերիկյան 12 ռազմաբազաներից որեւէ մեկը հրթռիային հարվածների է ենթարկվում:
Ամերիկացի զինվորականները քրդական խմբավորումների հետ վերահսկում են Եփրագ գետի ափին առկա նավթային պաշարներով հարուստ տարածքները: Մյուս կողմից, պաշտոնական Դամասկոսը ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում երկրի բնական ռեսուրսների թալանով ուղեկցվող անօրինական օկուպացիա է համարում:
Օգոստոսի 17-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռները գնդակոծել են Թել-Դահաբը սիրիական կառավարական բանակի դիրքերը, ինչի հետևանքով սիրիական բանակի մեկ զինծառայող զոհվել էր, երկուսը՝ վիրավորվել: