ՉԼ. ՊՍԺ-ն վստահ խաղով հաղթեց «Ռեդ Բուլլ Լայպցիգին» և պատմության մեջ առաջին անգամ անցավ ՉԼ-ի եզրափակիչ փուլ
Արխիվ 16-20
Լիսաբոնի «Էստադիու դա Լուշ» մարզադաշտում «Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում մրցեց «Ռեդ Բուլլ Լայպցիգի» հետ և առավելության հասավ 3-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Մարկինյոսը։
Այնուհետև, 42-րդ րոպեին այն կրկնապատկեց Անխել դի Մարիան։
Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Խուան Բերնատը 3-րդ գնդակն ուղարկեց Յուլիան Նագելսմանի թիմի դարպասն ու հաշիվը դարձրեց խոշոր։
Այսպիսով Թոմաս Տուխելի թիմը վստահ հաղթանակով անցավ եզրափակիչ փուլ, որտեղ կմրցի «Բավարիա» - «Լիոն» զույգի հաղթողի հետ։