Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն ազատման դիմում է ներկայացրել
Արխիվ 16-20
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։