Թրամփ. Օբամայի վարչակազմը ամենակոռումպացվածն է եղել պատմության մեջ
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հայտարարությանը, որով նա Թրամփին անվանել էր «սխալ նախագահ» երկրի համար:
«Օբամա-Բայդենի վարչակազմը ամենակոռումպացվածն է եղել պատմության մեջ, ներառյալ այն փաստը, որ նրանք բռնվել էին իմ քարոզարշավին լրտեսելիս, մեր երկրի ամենամեծ քաղաքական սկանդալը»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ «սա կոչվում է դավաճանություն եւ նույնիսկ ավելին»:
«Շատ շնորհակալ եմ ձեր շատ բարի խոսքերի համար, Միշել»,- գրել է Դոնալդ Թրամփը:
Իր թվիթների շարքում ԱՄՆ նախագահը Օբամայի վարչակազմի արձագանքը խոզի գրիպին անվանել է թույլ եւ պաթետիկ։
Ստուգեք հարցումը, այն իսկապես վատն է: Մեծ տարբերությունն այն է, որ նրանք անվճար անցում ստացան կոռումպացված կեղծ լրատվամիջոցներից»,- գրել է Թրամփը:
«Ես եւ իմ վարչակազմը կառուցել ենք պատմության մեջ ամենամեծ տնտեսությունը... միլիոնավոր կյանքեր ենք փրկել, եւ այժմ կառուցում ենք էլ ավելի մեծ տնտեսություն, քան նախկինում: Բացվում են աշխատատեղեր, NASDAQ-ն արդեն ռեկորդային մակարդակում է... Նստեք եւ նայեք»,- հավելել է