《Ինձ գրավեց ԳՐԻՇԱՅԻ մարդ տեսակը》. ՇՈՂԵՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Արխիվ 16-20
Դերասանուհի ՇՈՂԵՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ինսթագրամյան իր էջի սիրառատ խոստովանությունը ամուսնուն՝
շոումեն, հաղորդավար, երգիչ, պրոդյուսեր, դերասան ԳՐԻՇԱ ԱՂԱԽԱՆՅԱՆԻՆ .
《Մի բան պետք է խոստովանեմ. երբ Թատերական ինստիտուտում էի սովորում ու Գրիշային դեռ չէի ճանաչում,
«Վերվարածներ» սերիալից առաջարկեցին, որ մարմնավորեմ Գրիշա Աղախանյանի կերպարանավորած հերոսի ընկերուհուն:
Մերժեցի առաջարկը, քանի որ իրեն չէի սիրում: Որոշ ժամանակ անց մեկ այլ սիթքոմից հրավիրեցին: Չգիտեի, որ նա
այնտեղ էլ է ընդգրկված: Համաձայնեցի ու միասին աշխատեցինք, ծանոթացանք ու սկսեցինք շփվել նկարահանման
հրապարակում: Մի օր էլ, երբ Էլվինա Մակարյանի հիշատակին տեսահոլովակ էր նկարահանում և իմացավ, որ ես երգչուհու երկրպագուներից
եմ, ինձ հրավիրեց… Աստիճանաբար, սկսեցինք շփվել ու ինձ գրավեց իր մարդ տեսակը, այն, որ իրեն «աստղայինը չի տարել», ադեկվատ
մարդ է, բոլորի հետ հավասար է շփվում՝ անկախ մասնագիտությունից ու կարգավիճակից: Շատ-շատ հայտնի մարդկանց հետ եմ աշխատել,
համագործակցել, եթե ինձ մարդու հայտնիությունը գրավեր, ապա նրանց մեջ գտած կլինեի իմ միակին: Գրիշան ՄԱՐԴ է ու դա
ամենակարևորն է》…