Ավագ դպրոցում մենք պետք է բավականաչափ ժամանակ տրամադրենք ռազմագիտությանը, ռազմական ոգեղենին. Գայանե Զարգարյանի հաղորդման հյուրը մանկավարժ, հասարակական գործիչ Մանուշակ Ստեփանյանն է
Արխիվ 16-20
«Ավագ դպրոցում մենք պետք է բավականաչափ ժամանակ տրամադրենք ռազմագիտությանը, ռազմական ոգեղենին: Ավագ դպրոցում մեզ պետք են հայրենիքը պահող զինվորները, մենք պետք է պատրաստի զինվորներ ուղարկենք բանակ»,- Գայանե Զարգարյանի հեղինակային «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդման շրջանակներում անդրադառնալով ռազմագիտություն առարկայի կարեւորությանը եւ առհասարակ հայրենաճանանչությանը, ասել է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի ղեկավար, մանկավարժ, հասարակական գործիչ Մանուշակ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի ստեղծագործական խումբը մեկնել է ամառային արձակուրդի: Հաղորդաշարն իր աշխատանքները կսկսի՝ ամառային կարճատեւ արձակուրդից հետո, իսկ նկարահանումները կվերսկսենք սեպտեմբերի 5-ից: Եվ, ինչպես հաղորդման հեղինակ եւ վարողն է խոստացել. Կվերադառնանք թարմ ուժերով, նոր եռանդով , նոր մտահղացումներով: