ՉԼ. «Ռեդ Բուլլ Լայպցիգ» - ՊՍԺ խաղին ընդառաջ
Արխիվ 16-20
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի կիսաեզրափակիչում այսօր կմրցեն գերմանական «Լայպցիգը» և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը»:
«Լայպցիգի» հեքիաթը սկսվեց դեռ որակավորման խմբային փուլում, որտեղ Յուլիան Նագելսմանի թիմը առաջին տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ փուլ։
Այնուհետև գերմանացիները նախ պայքարից դուրս թողեցին գործող փոխչեմպիոն «Տոտենհեմին», ապա նաև փորձառու «Ատլետիկո Մադրիդին»:
Թոմաս Տուխելի ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում առավելության հասավ գերմանական մեկ այլ ակումբ Դորտմունդի «Բորուսսիայի» նկատմամբ։
1/4 եզրափակիչում վերջին րոպեներին խփած երկու գոլով ֆրանսիացիները պայքարից դուրս թողեցին իտալական «Ատալանտային», որը ֆանտաստիկ խաղ էր ցուցադրել այս մրցաշրջանում։
Երկու գերմանացի մարզիչների թիմերի դիմակայությունը կայանալու է այսօր` Լիսաբոնի «Էստադիու դա Լուշ» մարզադաշտում։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։