ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ կքննարկի Բելառուսի իրադրությունը․ Թրամփ
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համապատասխան ժամանակահատվածում կքննարկի Բելառուսի իրադրությունը: «Ես սիրում եմ ժողովրդավարությունը, դա կարեւոր է։ Կարծես մենք Բելառուսում շատ ժողովրդավարություն չենք տեսնում։ Մենք խոսում ենք շատ մարդկանց հետ, և ճիշտ ժամանակին մենք կխոսենք Ռուսաստանի հետ, կխոսենք ուրիշների հետ։ Սակայն, որոշակիորեն, դա մեծ ցույց է եւ, որոշակիորեն, այն խաղաղ է»,- Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է Թրամփը ։