Տեր Շտեգենի վիրահատությունը բարեհաջող է անցել
Արխիվ 16-20
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վիրահատությունն ավարտվել է։
Ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, վիրահատությունը բարեհաջող է անցել, սակայն ֆուտբոլիստը ստիպված է լինելու բաց թողնել 2,5 ամիս։
Վիրահատությունը կատարել է բժիշկ Ռամոն Կուգատը, որի խոսքով վիրահատական միջամտության շնորհիվ դարպասապահը զերծ կմնա հետագա հնարավոր խնդիրներից։
Հիշեցնենք, որ գերմանացին ծնկի հատվածում վնասվածք էր ստացել և այդ պատճառով բաց էր թողել Լա լիգայի մի քանի հանդիպում։
Տեր Շտեգենը բաց կթողնի նաև նոր մրցաշրջանի մեկնարկային տուրերը։