Պարետ Ավինյանի հերթական «գլուխգործոցը»
Արխիվ 16-20
Պարետ Ավինյանը նոր որոշում է կայացրել, թե այսուհետ ովքեր կարող են դնչակալ, այսինքն՝ դիմակ չկրել։ Որոշման տեսքը հետեւյալն է․
«Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների եւ հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ։
Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։
Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝
Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը։
Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչեւ 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն»:
Իհերկե, տխուր տեսք ունի, երբ վերջապես որոշեցին հեռուստահաղորդավարներին դիմակից ազատել, ինչի պատճառով Հայաստանն աշխարհով մեկ ծաղրի առաջկա էր դերձել։ Բայց ինչպես միշտ, այս անգամ էլ կայացված որոշումն անգամ մանկապատանեկան տրամաբանության հետ աղերս չունի։ Նկատի ունենք մասնբավորապես հետեւյալը։ Հեռուստահաղորդավարներին թեեւ դիմակից ազատում են, բայց միայն մենակ լինելու դեպքում։ Եթե հանկարծ մեկ հյուր անգամ ունենան, էլի պետք է դիմակ կրեն։ Բայց այդ պահին տաղավարում լինելու են երկուսով, երկուսն էլ՝ դիմակավորված։ Ու հիմա որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ պետք է հեռուստահաղորդման ժամանակ երկու մարդ դիմակ կրեն, երբ թույլ են տալիս հանրային սննդի օբյեկտում «մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչեւ 8 անձի նստեցում»։ Չնայած պաևետին չմեղադրենք, նա եւս սովորական կատարող է։
Ս․Աբրամյան