<<Ես երգում եմ այն ժամանակ, երբ դու երջանիկ ես>> ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ
Արխիվ 16-20
Երգչուհի ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆՆ իր ինսթագրամյան էջում, ինքնատիպ սիրո խոստովանություն է տեղադրել .
<<Քեզ ոչ ոք չգիտի այնպես, ինչպես ես: Մենք՝ քո ծննդյան օրից, միասին անցել ենք մի ամբողջ կես դար: Աստված իմ: Շնորհակալ եմ քեզ՝
ինձ նվիրած այդքան երջանիկ պահերի համար: Դրանցից մի քանիսիժամանակ նույնիսկ ուշագնաց եմ եղել/Սիրուդ և նրանից ծնված
հրեշտակների ժամանակ/: Իհարկե, եղան նաև տխուր ու անցանկալի երևույթներ, բայց մենք միասին հաղթահարեցինք դրանք: Դա էլ քո՝
անսահման համբերության շնորհիվ: Չնայած, երբեմն դա էլ չէր հերիքում ու մենք միասին Աստծուց էլի էինք խնդրում: Երբեմն մտածում եմ՝
ինչու է Աստված այդ պարտականությունը ինձ , խղճիդ ու սրտիդ տվել: Չէ, ես չեմ բողոքում: Ասեմ ավելին՝ հպարտ եմ, որ ծանրության մեծ
մասն ինձ վրա է, թող իմ կոլեգաներն անհոգ լինեն ու զբաղվեն իրենց գործով: Ես պատրաստ եմ, մինչև վերջ հետդ լինել ու ծառայել քեզ
անվերապահ, բայց մի խնդրանք ունեմ. դու գիտես, որ ես երգում եմ այն ժամանակ, երբ դու երջանիկ ես: Խնդրում եմ այնպես արա, որ
ես միշտ երգեմ, ՍԻՐԵԼԻ ՆՈՒՆԵ>>:
ՍԻՐՈՎ՝ ՔՈ ՀՈԳԻ