«Հնարավոր է ամեն ինչ այսօր ավարտին հասցվի» Կուման
Արխիվ 16-20
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Ռոնալդ Կումանը խոսել է կատալոնական ակումբի հետ բանակցությունների մասին։
«Ես դեռևս ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ ոչինչ ստորագրված չէ։ Հիմա մանրամասների հարցն է, բայց հնարավոր է, որ ամեն ինչ այսօր ավարտին հասցվի։
Չէի սպասում, որ ամեն ինչ այսքան արագ կընթանա, և սա լավագույն ժամանակը չէր։ Ես նույնպես զարմացած էի, բայց «Բարսելոնան» միակ ակումբն է, որտեղ ես կարող եմ հեռանալ պայմանագրով»,- Fox Sports-ի հետ զրույցում ասել է մարզիչը։
Կումանի պայմանագրում Նիդերլանդների ֆեդերացիայի հետ կետ կա, որը թույլ է տալիս նրան լքել իր պաշտոնը ԵՎՐՈ-2020-ից հետո, եթե առաջարկ ստանա «Բարսելոնայից»։
Որպես ֆուտբոլիստ Կումանը հանդես է եկել «Բարսելոնայում» 1989-ից 1995-ը։ 1998-ից 2000 թվականը հոլանդացին աշխատել է «կապտանռնագույների» մարզչական շտաբում։