«Բարսելոնայի» դարպասապահը վիրահատության կենթարկվի
Արխիվ 16-20
«Բարսելոնայի» դարպասպաահ Մարկ-Անդեր տեր Շետեգնը ծնկի վիրահատության կենթարկվի, այս մասին հայտարարել է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբի փոխանցմամբ` ֆուտբոլիստը կվիրահատվի այսօր։
Դարպասապահը ոտքի շրջանում ունեցած անհագստությունների պատճառով մի քանի խաղ էր բաց թողել ավարտված մրցաշրջանում, հիմա, երբ մրցաշրջանն ավարտվել է, գերմանացին որոշել է վերջնականապես լուծել այդ խնդիրը։
Տեր Շտեգենը հավանաբար խաղադաշտ դուրս չի գա մոտ երկու ամիս, հետևաբար ստիպված կլինի բաց թողնել Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի խաղերը։
Նշենք, որ Լա լիգան մեկնարկելու է սեպտեմբերի 12-ից։