Մեր պետական պարտքն ավելի քան 7,7 միլիարդ դոլար է, բայց հպարտ քաղաքացին ուզում է պաչել ժողովրդի ծառայի ոտքը. Թևանյան
Արխիվ 16-20
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի համախառն եկամուտները նվազել են 41 801, 9 միլիոն դրամով։
ՀՀ պետական պարտքը 2019-ի դեկտեմբերի 31-ին ունեցածի համեմատ այս տարվա վեց ամսվա ընթացքում ավելացել է 211 879,4 միլիոն դրամով կամ 397,586 միլիոն դոլարով։
Մեր պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 7,7 միլիարդ դոլար է, որը մեր նախորդ տարվա ՀՆԱ–ի 56,7 տոկոսն է կազմում։
Ահա այսպիսի «հնարավորություններ» են առաջացել կորոնավիրուսային համաճարակի պայմաններում։ Բայց կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ հպարտ քաղաքացին ուզում է պաչել ժողովրդի ծառայի ոտքը»:
Հիշեցնենք, որ երեկ Գեղարքունիքի մարզում շրջայցի ժամանակ մի տարեց կին, ընդառաջ գալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, «ուզում եմ ոտդ պաչեմ» արտահայտություն անելով՝ ցանկանում էր նրա առջև ծնկի գալ: