Ընթանում է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը. Գրիգորյանը ներկա չէ նիստին
Արխիվ 16-20
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։
Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէ։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցն առողջական վիճակով պայմանավորված հունվարի 15-ին փոխվեց։ Նշենք, որ
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ։