Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 145-ով
Արխիվ 16-20
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 41846 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 մարդ, կատարվել է 186661 թեստավորում, առողջացել է 34982 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 832 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 245 -ն են: