Բողոքի ակցիա՝ Գեղարքունիքում. բնակիչները փակել են Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը
Արխիվ 16-20
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհը՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով բնապահպանական խնդիրների վերաբերյալ։
Մասնավորապես, նրանք բողոքում են, որ Սոթքի ոսկու հանքավայրի պայթեցման հետևանքով տարածքում առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր, աղտոտում նաև խմելու և ոռոգման ջրերը։