Բելառուսում ձերբակալել են Լուկաշենկոյի՝ գործարան այցի ժամանակ, «սադրանքներ նախապատրաստողներին»
Արխիվ 16-20
Բելառուսի պետական հեռուստատեսությունը հաղորդել Է երեք մարդու ձերբակալման մասին, որոնք սադրանքներ էին նախապատրաստում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Մինսկի անիվային քարշակների գործարան այցելելու ժամանակ:
Նյութում ասվում է, որ սադրիչները ձերբակալվել են օգոստոսի 16-ին։ Լուկաշենկոյին առաջարկել են հետաձգել այցը, սակայն նա հրաժարվել է։ Նրա ելույթը,«ինչպես մեթոդաբանությամբ», սկսվել է «Հեռացի'ր» վանկարկումներով, նշվում է ռեպորտաժում:
Հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր Լուկաշենկոյի՝ բանվորներին ուղղված ուղերձից, որում ներառվել է ոմն երկու մարդկանց զրույցի ձայնագրությունը: Նրանք քննարկում էին, թե ինչպես պետք է բղավել «Չքվիր այստեղից» և հույս էին հայտնում, որ ժողովուրդը չի վախենա, քանի որ «բոլորին չեն հեռացնի»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուկաշենկոն գործարանի աշխատակիցների հետ շփման ժամանակ հնարավոր է համարել նոր նախագահական ընտրությունների անցկացումը՝ նոր սահմանադրության ընդունումից հետո:
Բելառուսում մեկ շաբաթից ավելի զանգվածային բողոքներ են ընթանում օգոստոսի 9-ի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, որոնց համաձայն Լուկաշենկոն ստացել է ձայների ավելի քան 80 տոկոսը: Ակցիաները կոշտ ցրվել են ուժայինների կողմից, զոհվել է երկու մարդ։ Երկրի գլխավոր արդյունաբերական ձեռնարկությունների հազարավոր աշխատողներ գործադուլ են հայտարարել եւ աջակցել ցուցարարներին: