Իսկ Նիկոլ կոռուպցիա է «փնտրում»
Արխիվ 16-20
Հետաքրքիր տեղեկություն է տարածել «Ժողովուրդ» օրաթերթը . «Երեւանի քաղաքապետարանը որպես աջակցություն 5 մլն 982 հազար դրամ հատկացրել է «Երեւանտրանս» ընկերությանը՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում: Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլի 1-ին դադարեցվել էր հանրային տրանսպորտի գործունեությունը եւ այն վերաբացվել էր միայն մեկ ու կես ամիս անց՝ մայիսի 15-ին՝ անվտանգության որոշակի կանոններով, այդ թվում կանգնած ուղևորներ տեղափոխելու արգելքով: Եվ ահա, երբ հայտնի դարձավ, որ տրանսպորտային միջոցները պետք է նաեւ ախտահանվեն, ուղեւորափոխադրող ընկերությունները դժգոհեցին, թե չեն կարող այդքան գումար հատկացնել՝ յուրաքանչյուր օր դրանք ախտահանելու համար: Եվ այս որոշումը նպատակ ունի փոխհատուցել նրանց վնասները: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ մոտ 6 մլն դրամ է կազմել ուղեւորափոխադրամիջոցների հուլիս ամսվա աշխատահանման աշխատանքները: Բացի այս, մեկ այլ որոշմամբ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին քաղաքապետարանի կողմից հատկացվել է 62 մլն դրամ` Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ կատարված եւ չվճարված ծախսերի փոխհատուցման նպատակով»։
Իսկ իրականությունը սա է։ Համաճարակի սկզբից ի վեր քանիսց ուսումնասիրել ենք ինչպես տրանսպորտում, այնպես էլ՝ հանրային վայրերում՝ փողոցներում, բակերում եւ այլն ախտահարման աշխատանքների թեման։ Եվ ողջ ընթացքում այդպես էլ չենք հանդիպել ուրեւէ շարքային քաղաքացու (թեեւ առանց չափազանցության, հազարից ավել մարդու ենք հարցրել), ով գոնե մեկ անգամ տեսած կլիներ, թե ինչպես են ինչ-որ բան ախտահարում։ Եվ ահա պարզվում է, որ այդ «աշխատանքի» համար մեծ փողեր են հատկացվել։
Իսկ Նիկոլն այսքանից հետո ասում է, թե՝ չկա կոռուպցիա։